Հարթակի մասին
Հարթակը նպատակ ունի հնարավորություն ստեղծել Ձեզ համար՝
պետական մարմիններին ուղղելու հարցում, դիմում կամ բողոք առցանց, առանց դրանք այցելելու,
հետևելու Ձեր նամակի ընթացքին՝ տրամադրված հսկիչ համարի միջոցով,
ստանալու Ձեր նամակի պատասխանը հենց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստին։
Հարթակի ստեղծման նախապատմությունը սկսում է դեռևս 2016 թվականից, երբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներսում գործող Կոլբա լաբ նորարարական լաբորատորիան Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում նախաձեռնեց 2-ամյա ծրագիր, որի հիմնական նպատակը հանրային ոլորտում նորարարական լուծումների կիրառման խթանումն էր։
ՀՀ արդարադատության նախարարության առաջարկն էր ծրագրի շրջանակում դիտարկել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի ստեղծումը, որը հնարավորություն կտար բարձրացնելու հանրային կառավարման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը։
Արդյունքում՝ ներկայացված առաջարկը իրագործվեց Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Մինչ 2019 թվականի հոկտեմբեր հարթակը վարվում էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից, իսկ այժմ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հարթակի սպասարկումն իրականացվում է «ԷԿԵՆԳ» ՓԲԸ կողմից։
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի գործարկման իրավական հիմքերն ամրագրված են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի 524-Ն որոշմամբ։